ՀԱՀ-ի իշխանությունները մտադիր են Լիբիային վերադարձնել Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ակտիվները:

The Times-ը հայտնում է, որ խոսքը միլիարդ դոլարից ավելի արժողությամբ ոսկու ձուլակտորների, ալմաստների եւ ՀԱՀ-ի բանկերում ու պահոցներում եղած այլ ակտիվների մասին է: Վերադարձի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀԱՀ-ի ֆինանսների նախարարի եւ Լիբիայի գրասենյակի նախարար Ուսամ ալ Աբիդի հանդիպման ընթացքում, գրում է NEWSru.com-ը:

ՀԱՀ-ի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝միջոցների վերադարձը կկատարվի ՄԱԿ-ի արձանագրությունների դրույթներին համապատասխան: Վերադարձնելու ենթակա գումարի պաշտոնական չափը չի հաղորդվում:

Ենթադրվում է, որ դա Քադաֆիի ընտանեկան գաղտնի հիմնադրամի մի մասն է, որը ղեկավարում է նրա շտաբի նախկին պետ  Բաշիր Սալիհը, որը  թաքնվում է Լիբիայի գործող իշխանություններից:  Նախկին բռնապետի ընտանիքի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է մոտ 80 մլրդ դոլար: Լիբիական իշխանություններին հաջողվել է հայտնաբերել դրանց չնչին մասը միայն: