ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ արքայազն Ուիլյամը կդառնա հնդկական ծագմամբ առաջին բրիտանացի միապետը: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Mail-ը»: Գենետիկ համեմատություն է արվել Քեմբրիջի դուքսի եւ կիսով չափ հնդիկ կնոջ միջեւ: Նա կլինի առաջին միապետը, ով արմատներով Հնդկաստանից է:
Արքայազն Ուիլյամի ազգականների թքի անալիզի արդյունքում բացահայտվել է կապը նրա մոր հեռավոր ազգականների հետ: Հնդկաստանի հետ կապը գալիս է Ուիլյամի նախատատից` Էլիզա Կեւարկից (ամենայն հավանականությամբ Գեւորգ- NEWS.am): Թեեւ նրան մասամբ բնութագրում են որպես հայուհի, սակայն ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ կինը կիսով չափ հնդկուհի է եղել եւ բնակվել է երկրի արեւմտյան հատվածում:
ԴՆԹ-ն ամենայն հավանականությամբ փոխանցվել է Ուիլյամին եւ նրա եղբորը: Հետազոտությունները ցոււյց են տվել նաեւ, որ արքայազն չի կարողացել այդ ԴՆԹ-ն փոխանցել իր երեխաներին:
Չեն բացահայտվել նաեւ այն բարեկամները, ովքեր թքի անալիզներ են հանձնել: Արքայադուստր Դիանայի մորաքույր Մերի Ռոուչը «The Times-ին» պատմել է. «Ես միշտ էլ խոստովանել եմ, որ մասամբ հայուհի եմ եւ ուրախ եմ, որ ունեմ նաեւ հնդկական ծագում»:
Թեոդոր Ֆորբսը Հնդկաստան է ժամանել 1809-ին, 21 տարեկան հասակում, աշխատել «Իստ Ինդիա» ընկերությունում որպես առեւտրական: Հնդկաստանի արեւմուտքում գտնվող նավահանգստային Սուրաթ քաղաքում նա հանդիպել է Կեւարկին նրա փեսա Հարութուն Բալդասերի միջոցով (ամենայն հավանականությամբ Հարություն Բաղդասար-NEWS.am):
Թեոդորը թողել է իր կնոջը եւ երկու երեխաներին՝ Քեթրինին եւ Ալեքսանդրին, Սուրաթում, որպեսզի նոր աշխատանք սկսի Բոմբեյի առեւտրային Forbes & Co ընկերության հետ: Ի վերջո, նա որոշել է դստերն ուղարկել հայրենիք՝ Աբերդինշիր: Դուստրը Շոտլանդիա է մեկնել 1819-ին, իսկ Թեոդորը որոշել է Մեծ Բրիտանիա մեկնել հաջորդ տարի: Սակայն նա մահացել է նավի վրա 1820-ի սեպտեմբերին: Ֆորբսը հրաժարվել է իր կնոջից, հնարավոր է նրա ռասայի պատճառով, իր կտակում նրան համարելով «տնային տնեսուհի»:




























