ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Յան Քելլին Դունյա Միյատովիչին` լրատվամիջոցների խնդիրների հատուկ ներկայացուցչին, տված պատասխանում իր աջակցությունն է հայտնել նրա անհանգստությանը` կապված Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ադրբեջանը մի շարք քայլեր է նախաձեռնել, որոնք զղջում են առաջացնում, այդ թվում` կառավարությանը քննադատող լրագրողների ձերբակալություն, մեծ ուժի կիրառում այն թղթակիցների նկատմամբ, ովքեր հունվարի 12-ի հասարակակն բողոքներն էին լուսաբանում»:
Այդ միջոցների կուլմինացիան օրենսդրության վերջին փոփոխություններն էին, որոնցով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել ինտերնետում զրպարտություն տարածելու համար:
Մենք նաեւ անհանգստացած ենք լրագրող Հադիջա Իսլամովայի դեմ զրպարտիչ քարոզչության վերսկսմամբ:
Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել ԵԱՀԿ շրջանակներում իր պարտականությունները, դադարեցնել բանտարկել լրագրողներին, մանրամասնորեն հետաքննել լրագրողների նկատմամբ բռնության եւ ահաբեկման դեպքերը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,-հատարարել է Յան Քելլին:




























