ՄԱԿ Գլխավոր Ասմաբլեայի՝ սեպտեմբերին կայանալիք 68-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել կազմակերպությունում Անտիգուա եււ Բարբուդայի ներկայացուցիչ Ուիլյամ Էշը: Նա այդ պաշտոնի միակ թեկնածուն էր, որ առաջադրվել էր լատինամերիկյան եւ կարիբյան պետությունների կողմից:
Էշն ընտրվել է առանց քվեարկության, դահլիճի ծափահարությունների ներքո: Նա այդ պաշտոնում փոխարինելու է Սերբիայի նախկին արտգործնախարար Վուկ Երեմիչին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՄԱԿ ԳԱ նախագահն ընտրվում է ամեն տարի սեպտեմբերից դեկտեմբեր կայանալիք նստաշրջանի համար:
Էշը Անտիգուա եւ Բարբուդայի ներկայացուցիչ է ընտրվել 2004թ., մինչ այդ դեսպան էր Հնդկաստանում, Սամոայում եւ Ֆիլիպիններում:




























