«Բատկիվշչինա» միասնական ընդդիմությունը Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունն է առաջադրել 2015թ. նախագահական ընտրություններում: Այս մասին կուսակցության համագումարից հետո հայտնել է  «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը: 

Համագումարից հետո այդ մասին հայտնել է նաեւ Ալեքսանդր Տուրչինովը, որին նշանակել են կուսակցության կենտրոնական կազմի ղեկավար, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Ըստ Յացենյուկի`«20 տարվա մեջ առաջին անգամ դեմոկրատներն ոչ թե խոսքով, այլ գործով են համախմբվել մեկ քաղաքական ուժի շուրջ»: «Մենք վճռել ենք, որ համախմբվում ենք  «Բատկիվշչինայի» շուրջ, իսկ մյուս երկու կուսակցությունները դադարեցնում են իրենց գործունեությունը», - հավելել է նա:

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ներկայումս  յոթնամյա պատիժն է կրում Ռոսատանի հետ գազային պայմանագրի ստորագրման ժամանակ  լիազորությունները  չարաշահելու համար: Առողջության վատթարացման պատճառով նախկին վարչապետը երկրորդ տարին է գտնվում է Խարկովի հիվանդանոցում: