Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան դադարեցնում է համագործակցությունը թուրքական NTV հեռուստաալիքի հետ, որը վերահեռարձակում էր իր հաղորդումները: Ընկերության ղեկավարությունը հաղորդել է, որ նման քայլի պատճառը թուրքական ալիքի որոշումն է՝ եթեր չհեռարձակել BBC-ի պատրաստած «Dunya Gundemi» հաղորդումը, որը պատմում է այն մասին, որ թուրքական լրատվամիջոցները (այդ թվում NTV-ն) չեն ցանկացել լուսաբանելով աջակցել Ստամբուլում հակակառավարական ելույթներին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», BBC-ի համաշխարհային ծառայության ղեկավար Փիթեր Հորոքսն ընդգծել է, որ BBC-ի հեռարձակման հարցում չնչին միջամտությունն անգամ անթույլատրելի է:




























