Օդեսայում տեղատարափ անձրեւներ  են ու կարկուտ. քաղաքի որոշ շրջաններում կարկուտը հավկիթի մեծություն է ունեցել:

Տեղատարափ անձրեւները գրեթե ամբողջությամբ կաթվածահար են արել տրանսպորտի երթեւեկը: Մի քանի փողոցներում ջրի մակարդակը կես մետր բարձրության է հասել, հաղորդում է «Россия 24»-ը:

Ուժեղ քամին էլ ծառեր, էլեեկտրահաղորդման սյուներ է տապալել: Մետաղական հենասյուներից մեկն ընկել է բնակելի տան, մյուսը` սննդամթերքի տաղավարի վրա: Վաճառողուհին  ծանր վիճակում հոսպիտալացվել է: