Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը հաղորդել է ՀԱՀ նախկին նախագահ, իրավապաշտպան եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մադելայի մահվան մասին: Հաղորդագրությունը տրվել է հեռուստառադիոընկերության անգլալեզու տարբերակում:
Ավելի ուշ Deutsche Welle-ի կայքը ներողություն է խնդրել, որ «տեխնիկական սխալի պատճառով, պատահաբար» նման տեղեկություն է հաղորդվել:
Հիշեցնենք, որ 94-այա Մանդելան հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 8-ին` «ծանր, սակայն կայուն վիճակում», թոքային ինֆեկցիայի հերթական սրացումից հետո: 27 տարվա բանտակության ընթացքում նա պալարախտով է տառապել:
ՀԱՀ-ի նախագահ Ջեյքոբ Զուման ծրագրում է այցելել Մանդելային «համար պահի»: Զուման ազգին կոչ է արել աղոթել հանուն Մանդելայի:
Յոհաննեսբուրգում նրա տան մոտ ծաղիկներ են բերում եւ քարեր դնում, որոնց վրա շուտափույթ ապաքինման մաղթանքներ են գրված: Տան եւ հիվանդանոցի մոտ մշտապես լրագրողներ են հեթապահում` թեեւ նախագահի աշխատակազմը խնդրել էր «հարգել Մանդելայի եւ իր ընտանիքի անձնական կյանքը», հաղորդում է vesti.ru-ն:
Անցյալ տարվա դեկտեմբերից Մանդելան արդեն չորրորդ անգամ է հայտնվում հիվանդանոցում` թոքերի հետ ունեցած խնդիրների պատճառով:




























