Շաբաթ օրը Պակիստանի արեւմտյան Բելուջստան նահանգի Քվեթա քաղաքի աղջիկների համալսարանի կայանատեղիի մոտ կայանած ավտոբուսում ռումբ է պայթել, զոհվել է 11 ուսանողուհի, հայտնում է Geo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Վիրավորվել են 22 մարդ: Վիրավորները տեղափոխվում են հիվանդանոց:
Ըստ բժշկական աղբյուրների՝ մի շարք տուժածների վիճակը ծանր է: Ահաբեկչության վայր են ժամանում բժիշկները եւ ոստիկանները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բելուջստանում գործում են ինչպես նահանգի անկախությանը ձգտող տեղացի անջատողականներ, այնպես էլ ծայրահեղական իսլամիստներ:




























