ՀԱՀ-ից մաքսանենգ ճանապարհով ծովախեցգետիններ տեղափոխելը թանկ է նստել ԱՄՆ-ի երեք քաղաքացիների վրա։ Նյու Յորքի դատարանը նրանց համար 30 մլն դոլար տուգանք է սահմանել։
Նման խիստ պատիժը բացատրվում է ԱՄՆ-ում գործող Լեյսիի օրենքով։ Այն լուրջ պատժամիջոցներ է նախատեսում վայրի բնության օբյեկտները , ներառյալ ձկները եւ բույսերը ապօրինի երկրից դուրս բերելու համար։
Rbc-ն գրում է, որ Նյու Յորքի դատարանի որոշումն անսովոր էր, Լեյսիի օրենքի խախտման համար այսքան խոշոր տուգանք երբեւէ չէր սահմանվել։
Ճիշտ է, մեղադրյալներ Առնոլդ Բենգիսը, Ջեֆրի Լոլը եւ Դեյվիդ Բենգիսը այնուամենայնիվ 7 մլն դոլարի «զեղչ կստանան», որն արդեն վճարել են այլ գործի շրջանակում։




























