Բրազիլացի 56-ամյա ֆերմեր Գրեգորի Սթեյնմեդկը այգում աշխատելու ժամանակ վնասվել է կլոր սղոցոով, որը մոտ 10 սանտիմետր խորությամբ մտել է նրա մարմնի մեջ: Բժիշկներին հաջողվել է փրկել ֆերմերի կյանքը` դուրս բերելով հսկայական սղոցը:
Դեպքը տեղի է ունեցել, երբ Գրեգորին սղոցում էր ծառը: Գործիքն անսպասելիորեն դուրս է թռել նրա ձեռքից եւ խրվել որովայնի մեջ:
Դա տեղի է ունեցել կնոջ աչքի առջեւ, սակայն նա կարողացել է առաջին օգնությունը ցույց տալ ամուսնուն եւ շտապ օգնություն կանչել, հաղորդում է Lifenews.ru-ն:
Երջանիկ պատահականությամբ սղոցի ատամները չեն վնասել կենսական կարեւորության օրգանները: Հրաշքով փրկված բրազիլացին իրեն լավ է զգում եւ հաճույքով լուսանկարվում է:




























