Հելսինկիի նավահանգստում, այսօր՝ հունիսի 15-ին, կրակոցներ են հնչել: Անհայտ տղամարդը ատրճանակից կրակել է իր կողքին գտնվող կնոջ վրա, վերջինս տեղում զոհվել է:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը վիրավորել է տղամարդուն՝ ազդրից, քանի որ նա հրաժարվել է վայր դնել զենքն ու հանձնվել: Սակայն չարագործը անգամ վիրավորվելուց հետո չի հանձնվել եւ ատրճականից կրակել է իր վրա: «Շտապօգության» աշխատակիցներն արձանագրել են նրա մահը, հաղորդում է Life News-ը:
Իրավապահ մարմիններն աշխատում են դեպքի վայրում, որոնք նաեւ փորձում են պարզել, թե ինչ հարաբերություններ են ունեցել այդ կինն ու տղամարդը:




























