Վերջին տվյալներով՝ Պակիստանի Բելուջստան նահանգի կենտրոն Կվեթա քաղաքում ահաբեկչությունների հետերանքով 23 մարդ է զոհվել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Նախկինում հաղորդվում էր 11 զոհի մասին:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 15-ին, Պակիստանի արեւմտյան Բելուջստան նահանգի Քվեթա քաղաքի աղջիկների համալսարանի կայանատեղիի մոտ կայանած ավտոբուսում ռումբ է պայթել, զոհվել է 11 ուսանողուհի, հայտնում է Geo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Վիրավորվել են 22 մարդ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: 

Ըստ բժշկական աղբյուրների՝ մի շարք տուժածների վիճակը ծանր է: Ահաբեկչության վայր են ժամանում բժիշկները եւ ոստիկանները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բելուջստանում գործում են ինչպես  նահանգի անկախությանը ձգտող տեղացի անջատողականներ, այնպես էլ ծայրահեղական իսլամիստներ: