Պակիստանի հարավ-արեւմուտքում տեղակայված համալսարանը, որը հունիսի 15-ին հարձակման է ենթարկվել գրոհայինների կողմից, փակ է: Դա Բելուջիստան նահանգում միակ բարձրագույն ուսումնական հաստատություններ` նախատեսված կանանց համար, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ համալսարանի տարածքում ավտոբուսի պայթյունի արդյունքում մահացել էր 14 ուսանողուհի, եւս 20 վնասվածքներ էին ստացել: Ոստիկանությունը հետաքննում է հաղորդագրություններն այն մասին, որ հարձակումն, իբրեւ թե, իրականացրել է կին-մահապարտը:
Պակիստանում ահաբեկչության զոհ է դարձել 11 ուսանողուհի
2-րդ պայթյունը որոտացել է օրվա երկրորդ կեսին հիվանդանոցում, ուր տեղափոխել էին վիրավոր ուսանողուհիներին: Պայթյունի եւ դրան հետեւած հրաձգության արդյունքում զոհվել է եւս 11 մարդ: Երկու հարձակումների համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել սուննիների ծայրահեղական «Լաշկար-ի-Ջանգի» խմբավորումը:




























