Ճապոնիայում սիրահարված զույգը կարող է հարսանիք անել գնացքում եւ հրավիրել մինչեւ 120 հյուր: Այս մասին ասել են JR East երկաթուղային ընկերությունում: Հարսանիքն առաջարկում են անցկացնել Տոկիոյի օղակաձեւ գծով երթեւեկելով:

Հարսանիքի համար հատուկ կհատկացվի 11 վագոն, իսկ ուղեւորությունը կտեւի մեկ ժամ: Գնացքը կանգ կառնի բոլոր կայարաններում, բայց դռները չեն բացվի: Արարողության հյուրերը պետք է հաշվի առնեն, որ գնացքը չունի զուգարան:

Հարսանիքը նախատեսվում է անցկացնել հոմտեմբերի 14-ին, ճոպոնական երկաթուղու գործարկման 141-րդ տարեդարձի օրը:

Հարսանիք անցկացնելու հայտերը կընդունվեն առաջիկա երեք շաբաթների ընթացքում: