Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 15 264 մարդ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը 3,9 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 15 264 մարդ։ Այս թիվն իր հերթին 8.2 տոկոսով ավելին է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միայն 2013-ի ապրիլին Թուրքիա է այցելել 4 528 հայաաստանցի։
Նշենք, որ 2012-ի ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 70 956։




























