Կանայք ավելի քիչ են հակված բարեգործության: Նման եզրակացության են եկել Չիկագոյի եւ Քալիֆորնիայի համալսարանների գիտնականները, գրում է The Times of India-ն: Նրանք հատուկ ուսումնասիրել են այդ հարցում մարդկանց մոտիվացիայի ուժը, այն, թե որքանով են մարդիկ տրվում հասարակական ճնշմանը, եւ ինչպես են վերաբերում ալտրուիզմին:
Հետազոտության ընթացքում գիտնականները շրջել են բնակելի թաղամասերով եւ գումար հավաքել տեղի մանկական հիվանդանոցի եւ շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կազմակերպության համար: Սկզբում մարդիկ չգիտեին այցի մասին, իսկ հետո նրանք այդ մասին տեղեկանում էին թերթիկների միջոցով, նաեւ թույլ էր տրվում հենց սկզբից հրաժարվել բարեգործական ակցիային մասնակցելուց, հաղորդում է MedDaily.ru.-ն:
Եթե մարդիկ թերթիկներ էին ստանում, նրանք ավելի հազվադեպ էին գիտնականների առջեւ բացում դուռը: Թերթիկները չէին ազդում բարեգործության ծավալի վրա, իսկ ահա բարեգործությունից հրաժարվելու հնարավորությունը նվազեցնում էր եւ դուռը բացողների եւ գումար տվողների թիվը:
Մոտավորապես տղամարդկանց եւ կանանց 3 տոկոսը գումար են նվիրաբերել, երբ նախապես չեն իմացել այցի մասին: Երբ նրանց հնարավորություն է տրվել խուսափել այցելությունից՝ նախապես հայտնելով, նվիրատուների շարքում շատ են եղել կանայք:
Տղամարդկանց շրջանում ցուցանիշը շատ ավելի քիչ է նվազել, իսկ կանանց մոտ այց ցուցանիշը նվազել է մոտ 50 տոկոսով: Ի դեպ, կանանց կողմից նվիրաբերվող գումարները շատ համեստ են եղել:




























