Եթե կյանքի առաջին ամսում երեխան ակտիվ քաշ է հավաքում, նշանակում է, տարրական դպրոցում նա բարձր IQ կունենա: Նման եզրահանգման են եկել կանադացի եւ ավստրալացի գիտնականները, ովքեր հետազոտել են բելառուսցի 14000 առողջ երեխայի:
Պարզվել է, որ այն երեխաները, որոնց մոտ կյանքի առաջին չորս ամիսներին քաշն ավելանում 40%-ով, 1,5 կետով ավելի բարձր IQ են արձանագրվել այն երեխաների համեմատ, ովքեր միայն 15%-ով են քաշն ավելացրել, գրում է «ABC News»-ը:
Գիտնականներն այն համոզման են, որ ամենավաղ զարգացումն առանցքային դեր է խաղում մարդու կյանքում, հաղորդում է «MedDaily.ru»-ն:




























