Ալմաթիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Մադինա Վ.-ն 10 000 դոլարով աճուրդի է հանել իր անմեղությունը: Գումարը հատկացվելու է առողջարանական ճամբարներում որբ երեխաների հանգստի համար: Նա հայտարարությունը տեղադրել է բժշկական կայքերից մեկում:
«Սա ինձ համար լուրջ քայլ է: Ես ընտանիքում միակ եւ սիրված երեխա եմ, որին ծնողները ծնված օրից երես են տվել: Այդ պատճառով միշտ խղճում եմ մայրական հոգատարությունից ու ջերմությունից զրկված երեխաներին: Ցանկանում եմ օգնել նրանց», - Life News-ին պատմել է աղջիկը՝ նշելով, որ օգնության այլ միջոց չի կարողացել գտնել, առավել եւս՝ ընկեր էլ չունի, ուստի այդ արարքը դավաճանություն չի լինի:
Ուսանողուհին հաշվել է, որ այդ գումարը լիովին բավարար է նվազագույնը 50 երեխաների առողջարաններ ուղարկելու համար: Թեեւ հայտարարությունն ընդամենը մի քանի օր է, ինչ տեղադրված է համացանցում, աղջկա հեռախոսին անդադար զանգեր են գալիս հավանական գնորդներից:
Մադինայի ծնողներն առայժմ տեղյակ չեն աղջկա որոշման մասին, եւ վերջինս շատ է վախենում, որ գաղտնիքը կբացահայտվի: «Ես մահմեդական ընտանիքից եմ, այդ պատճառով իմ որոշումը կցնցի հարազատներիս», - խոստովանում է աղջիկը:




























