Ամերիկյան Սիեթլի 65-ամյա բնակչուհի Նավինա Շայնը մայիսի 3-ից որոշել է 100 օր սնվել միայն ջրով եւ մեկ կաթիլ կաթով թեյով: Այսօր՝ հունիսի 19-ին, նա facebook-ի իր էջում հայտարարել է, որ ավարտում է հացադուլը, որը տեւել է 47 օր:

Շեյնը նշել է, որ միայն լույսով սնվելուց հրաժարվելու պատճառները հիմնականում ֆինանսական են, քանի որ չվճարումների պատճառով կարող է զրկվել տնից, հեռախոսից եւ համացանցից:

Գաղափարը, որը դրդել է նրան այդպիսի քայլի այն է, որ մարդու օրգանիզմն ունակ է նորմալ գործել միայն իր ներքին ռեւսուրսների հաշվին, առանց կոշտ ուտելիքի, արտաքին աշխարհից ստանալով միայն ջուր եւ լույս: Նա ցանկացել է ապացուցել, որ մարդիկ բնությունից սննդի կարիք չունեն եւ այդկերպ կարող են հաղթել սովին:
Հացադուլի 47 օրերի ընթացքում Շայնը 72 կգ-ից դարձել է 57 կգ: