Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր՝ հունիսի 21-ին, աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի մի շարք փողոցներով՝ տեղում ծանոթանալով ընթացող ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքներին: Շրջայցի ավարտին քաղաքապետը հանձնարարություններ է տվել առանձին պաշտոնյաների եւ կարգադրել ավելի հաճախ զեկուցել քաղաքում ընթացող բարեկարգման աշխատանքների ընդհանուր վիճակի մասին:

Օրվա երկրոդ կեսին քաղաքապետն այցելել է Գյումրի Բժշկական կենտրոն եւ շնորհավորել  առողջապահության ոլորտի  մասնագետներին  բուժաշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով  վերջիններիս  քաջառողջություն եւ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: 

Այնուհետեւ Սամվել Բալասանյանը ներկա է գտնվել եւ բացման խոսքով հանդես եկել  Գյումրիի  երաժշտական դպրոցների մասնակցությամբ կազմակերպված գալա համերգին: