«ՉԻ»-ն ահազանգ էր  ստացել Արարատի մարզի բնակիչներից այն մասին, որ գյուղատնտեսական նշանակության հողերն այստեղ սկսել են չորանալ, քանի որ գրեթե բոլոր գյուղերում ջրամատակարարումը լավ չի կատարվում։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Փոխարենը Արարատի ՋՕԸ աշխատակիցները ոռոգման ջրի գումարներն են ակտիվորեն հավաքում՝ անտեսելով գյուղացիների դժգոհությունը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ազատավան գյուղի ոռոգման ջուրն ամբողջապես անջատված է եւ այստեղ եւս գյուղացիներին պարտադրում են գումարները վճարել...

«ՉԻ» տեղեկությամբ՝ Ազատավան գյուղի մի քանի փողոցներում անգամ խմելու ջուրն է անջատված»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):