Ոստիկանների կողմից դաժան ծեծի եւ կտտանքների ենթարկված Սոչիի բնակիչ Մարտիրոս Դեմիրճյանի կինը՝ Լյուդմիլա Դեմիրճյանը, BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում  պատմել է, որ իր կանչած շտապօգնության մեքենան հրաժարվել է ամունսնուն հիվանդանոց հասցնել: Հաջորդ օրը, երբ ոստիկանները Դեմիրճյանին եւ Կրնաշյանին դատարան են տարել, Դեմիրճյանն իրեն վատ է զգացել, փսխոց է սկսվել եւ նրան հասցրել են Սոչի քաղաքի 4-րդ հիվանդանոց նեյրովիրաբուժության բաժանմունք:

Սակայն հիվանդանոցում հրաժարվել են գրանցել խոշտանգումների հետքերը: Դեմիրճյանին մոտ միայն ախտորոշվել է «գլխուղեղի ցնցում, գլխամաշկի վնասվածք եւ կրծքավանդակի վնասվածք»: «Բժիշկը հիվանդանոցում հետանցքի կարմրության մասին չի գրել: Չի նշել նաեւ, որ երկու ատակը կոտրված է եղել»,-բողոքել է Լյուդմիլա Դեմիրճյանը:

Բացի այդ, այդ հիվանդանոցի բժիշկները հրաժարվել են պատասխանել Լյուդմիլայի հարցերին, թե ինչ դեղամիջոցներ են նշանակել իր ամուսնուն, դրա համար էլ նա մի քանի օր անց ամուսնուն տուն է տարել՝ վախենալով նրա կյանքի համար:
«Ես միայն ամսի 14-ին հասա նրան, որ դատաբժշկական փորձաքննություն անցկացվի, իսկ մինչ այդ մերժում էին: Ես արդեն պետին (Ադլերի մարզի քննչական բաժնի) ասում եմ. «Դուք սպասում եք, որ բոլոր կապտուկներն անցնեն, նո՞ր դատաբժշական փորձաքննություն անցկացնեք»,-պատմել է Լյուդմիլան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շինարարության վրա աշխատող 38-ամյա Մարտիրոս Դեմիրճյանն ու  25-ամյա Սերգեյ Կրբաշյանը Սոչիի Ադլերի շրջանի Բլինովո ավանի ոստիականների կողմից խոշտանգումների են ենթարկվել` իրենց աշխատավարձը պահանջելու համար, տեղեկացնում է ««Кавказский узел»-ը:

Դեմիրճյանի կինը պատմել է, որ իր ամուսնուց եւ ազգականից բացի, շինարարական բրիգադում եղել է նաեւ Աբխազիայի երեք բնակիչ: Յուրաքանչյուրը պետք է ստանար 90 000 ռուբլի, սակայն նրանց վճարվել է ընդամենը  37 000-ական:  Ընդ որում, նրանց վարպետը սպառնացել է, որ եթե ավելին պահանջեն, ապա  «ոստիկանությունում իր ծանոթների միջոցով նրանց վրա գողության մեղադրանք կկազմակերպի»: «Երեք շինարարները, որոնք  տեղացի չէին, վախեցան եւ գնացին: Իսկ իմ ամուսինն  ու եղբայրը չէին հավատում, որ նման բան հնարավոր է  եւ պահանջում էին վճարել աշխատվարձը»,-պատմել է Լյուդմիլա Դեմիրճյանը` ավելացնելով, որ վարպետը հունիսի 12-ին նրանց առաջարկել է հանդիպել` վճարելու նպատակով, սակայն հանդիպման վայրում նրանց դիամավորել են օպերատիվ աշխատողները: Ոչինչ չպարզաբանելով` ոստիկանները նրանց տարել են Բլինովոյի ոստիկանական տեղամաս եւ ստիպել խոստովանել, թե գողություն են կատարել օլիմպիական օբյեկտից:

Ողջ գիշեր Մարտիրոս Դեմիրճյանը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Հասկանալով, որ խոստովանություն չեն կարող կորզել, նրանք նիգը մտցնել  են հետանցքը: Չդիմանալով խոշտանգմանը` նա ստորագրել է դատարկ թուղթը: Ոստիկաններն էլ ասել են, որ գողության գործ ընդհանրապես չի լինի, եթե նրանք  այլեւս գումար չպահանջեն:Նրան բժշկական օգնություն չի ցուցաբերվել, եւ հաջորդ օրը դատարանի ճանապարհին նա կորցրել է գիտակցությունը ու տեղափոխվել №4 հիվանադանոց:

Կրբաշյանի դեպքում գործը նիգին չի հասել, նրան նույնպես ծեծի են ենթարկել,  եւ դատարանը տուգանել է 1000 ռուբլով` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար:

Հունիսի 12-ին եւ 13-ին Բլինովոյի ոստիկանական տեղամասում գրանցվել են Դեմիրճյանի կոնջ երկու հայտարարությունները` №348032-ը ոստիկանների սադիստական գործողությունների եւ  №348034 –ը` բժշկական օգնություն չցուցաբերելու վերաբերյալ:  Ադլերի հետաքննչական բաժանմունքից հայտնել են, որ  ստացվել է տուժող կողմի հայտարարությունը, որոնք փոխանցվել է քննիչ Արտեմ Սեմենեցին:

Սոչիում ոստիկանները խոշտանգել եւ ծեծի են ենթարկել հայ շինարարների

Ներկայումս Մարտիրոս Դեմիրճյանը նախկինի պես գլխապտույտ ունի եւ անկողնային վիճակում է: Սերգեյ Կրբաշյանը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեջ եւ տուգանվել հազար ռուբլիով:

Միաժամանակ, ՆԳՆ Կրանսոդարի մարզի գլխավոր վարչությունում ամեն բան հերքում են: «Ծառայողական ստուբման ընթացքում հարցաքննվել են հունիսի 12-ին Դեմիրճյանի հետ ձերբակալվածները, որոնք ասել են,թե նա չի բողոքել ոստիկանների կողմից կատարված ֆիզիկական բռնություններից: Միաժամանակ ոստիկանության աշխատակիցները հարցաքննել են քաղաքացի Դեմիրճյանին զննած բժիշկները, որոնց եզրակացությամբ նրա մարմնի վրա ֆիզիկական ազդեցության հետքեր չեն հայտնաբերվել»,-ասել են ՆԳՆ Կրանսոդարի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: