Հայտնի ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Հայաստանում IdeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու մտադրության մասին: Դրա հետ կապված Վարդանյանը իր բարեգործական գործունեության 7 սկզբունքներ է մշակել:

Նրա խոսքով՝  IDeA հիմնադրամը կիրականացնի բարեգործական ծրագրեր, «որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա եւ կօգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելի»:

Ռուբեն Վարդանյանը նաեւ ձեւակերպել է իր բարեգործական գործունեության 7 հիմնական սկզբունքները.

- ծրագրերի երկարաժամկետությունը;

- ծրագրերի ծավալուն ու նշանային բնույթը;

- կոլեգիալություն եւ ինտերնացիոնալիզմ;

- հիմքում դրված մուլտիպլիկատիվ ազդեցություն;

- տեղի բնակչության ներգրավվածություն ծրագրերի իրականացմանը; 

- ծրագրերի աստիճանական անցում ինքնաֆինանսավորմանը, նախնական կապիտալ ներդրումները բարեգործություն են;

- ծրագրերի իրականացման լավագույն միջազգային չափանիշներ: