Վրաստանի էքսպեդիտորների կազմակերպությունը բեռնափոխադրումների ազատականացման հարց կբարձրացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Զուրաբ Շենգելիան:
Ըստ նրա` ներկայումս հարցը քննարկվում է վրացական պետական մարմինների հետ: «Ներկայումս շուկայում միայն մեկ ընկերություն է գործում: Եթե դրանք մի քանիսը լինեն, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ արտասահմանի էքսպեդիտորները միայն կշահեն», – ասել է Շենգելիան:
Նշենք, որ դրանից կշահեն նաեւ Հայաստան բեռնափոխադրումների պատվիրատուները, քանի որ Հայաստան եւ դրանից դուրս կատարվող բեռնափոխադրումների շուրջ 85%-ը Վրաստանով է կատարվում:




























