Այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 03.58-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է:




























