Հունիսի 24-ին ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսին անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի եւ տրամագծի 53 ծառ, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը հունիսի 24-ին ուղարկվել է ոստիկանության Տավուշի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:




























