40-ամյա Ա. Պետրոսյանը մեղադրվում է վառարանի փայտով աներորդուն ծեծելու մեջ, քանի որ տեղեկացել է, որ նա «պարբերաբար սեռական բնույթի գործողություններ է կատարել իր կնոջ հետ»: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
40-ամյա Ա. Պետրոսյան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, թե իր աներորդի Ա. Խ-ն ինչպես է պարբերաբար սեռական բնույթի գործողություններ կատարել իր կնոջ Մ. Պ-ի հետ, վրեժխնդրությունից դրդված իր բնակարանում մետաղյա ձողով եւ բռունցքներով հարվածներ է հասցրել Ա.Խ-ի գլխի եւ մարմնի տարբեր մասերին: Նա վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Իրեղեն ապացույցների թվում է վառարան խառնելու համար նախատեսված մետաղյա ձողը: Խափանման միջոց ընտրվել է գրավը:
Գործը դատարան է ստացվել հունիսի 24-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























