Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության վարչության նախկին աշխատակից Թեմուր Կենկեբաշվիլին պնդում է, թե Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում հայտնաբերված զենքի ստորգետնյա գաղտնարանը միակը չի եղել:
«Այդ գաղտնարանները ստեղծվել են ողջ Վրաստանով մեկ: Կա մոտ հինգ գաղտնարան, եւ դա դրանցից մեկն է: Մի գաղտնարան գտնվում է Մեստիա շրջանում, Իպարի գյուղի մոտ: Կան նաեւ Քարթլիում եւ Քվեմո Սվանեթիում»,- ասել է Կենկեբաշվիլին, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Վրաստանի ՆԳՆ տվյալներով, Սամեգրելոյում հայտնաբերված գաղտնարանները ստեղծվել են նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, նախկին իշխանությունների օրոք: Այդ գաղտնարաններում պահվել են մեծ քանակությամբ զենք, թմրանյութեր, նաեւ ընդդիմադիր տրամադրված անձանց մասին արխիվ: Հայտնաբերվել են նաեւ տեսագրություններ՝ իրավապահների կողմից ընդդիմադիրների կտտանքների եւ սեռական բռնությունների տեսարաններով:




























