Հունիսի 25-ին, ժամը 17-ն անց 35 րոպեին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1997թ. նոյեմբերին ծնված Լեռնիկ Արարատի Փաշիկյանը:
Aravot.am-ի փոխանցմամբ, նա հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում: Կողբ գյուղից ստացված տեղեկություններով՝ տղան մահացել է ընկուզենու ծառից ընկնելու հետեւանքով:




























