Հունիսի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արցախի եւ Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-անյա կնոջ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























