Հունիսի 25-ին, ժամը 23.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն: