Հունիսի 26-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գալշոյան փողոցի թիվ 36 շենքի 54-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները, բացելով բնակարանի դուռը, պատշգամբի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1937 թ. ծնված Ա. Բալոյանին, ում պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: