«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 26-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.00 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.09%-ով կամ 0.35 դրամով:
Բորսայում այսօր վաճառվել է 3.77 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություններ չկան: Դոլարը գնվում է 408-409 դրամ, վաճառքն իրականացվում է 411-412 դրամով:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է իենի նկատմամբ, սակայն ամրապնդվել է եվրոյի նկատմամբ: Դոլարին օգնել են այն հրւապարակումները, ըստ որոնց` ԱՄՆ տնտեսության վերականգնումը շարունակվում է: Եվրոն այսօր սակարկվել է 1.30 դոլար մակարդակին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.8876 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:




























