Սոչիում բանվորներին տեղափոխող բեռնատարը ձորն է ընկել: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է երեք մարդ, որոնցից երկուսը տեղում, երրորդը՝ հիվանդանոցում: Վթարի պատճառների վարկածներից մեկը արգելակների խափանումն է:
Վթարը տեղի է ունեցել Սոչիի «Ռոզա խուտոր» թաղամասի շինհրապարակում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Ըստ նախնական տեղեկության՝ «Ուրալի» վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Վարորդը եւ մեքենայում գտնվող բանվորը տեղում մահացել են: Բեռնատարում գտնվող մյուս 14 մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նրանցից մեկը վախճանվել է:
Vesti.sochi-ն հայտնում է, որ շտապօգնության բժիշկները ստիպել են հիվանդանոց տեղափոխել միջին ծանրության վնասվածքներ ստացած հինգ մարդու: Սակայն աշխատողներից մեկը հրաժարվել է: Աննշան վնասվածքներ ստացած եւս ութ անձինք հիվանդանոց չեն տեղափոխվել:
























