Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հունիսի 26-ին արտոնել է մի շարք օրենքներ, որոնք ռուս հասարակության մոտ մեծ արձագանք են առաջացրել:

Մասնավորապես, սենատորները հավանություն են տվել լրատվամիջոցների, ինտերնետի եւ վիրուսային գովազդի միջոցով երեխաների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերություններ քարոզելու համար առավելագույնը մինչեւ 1 մլն ռուբլի տույժ ու վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենքին:

Խորհուրդը հավանություն է տվել նաեւ օրենքին, ըստ որի քրեական պատասխանատվություն է սահմանվում այն գործողությունների համար, որոնք վիրավորում են հավատացյալների զգացմունքները` առավելագույնը մինչեւ 3 տարի ազատազրկմամբ: Սենատորները նաեւ թույլատրել են արգելափակել այնպիսի կայքեր, որոնք ապօրինաբար ֆիլմեր եւ հեռուստասերիալներ են տեղադրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի գերագույն պալատի կողմից արտոնված եւս մեկ աղմկահարույց օրենքը վերաբերում է միասեռ զույգերի կողմից ռուս երեխաների միջազգային որդեգրման արգելքին: