Հունիսի 26-ին, ժամը 15.56-ին Եղեգնաձոր քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ Եղեգիս գետում, հայտնաբերվել է 1933 թ. ծնված Թամարա Արմենակյանի դին, եւ այն գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել դին:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել:


























