«Տիեզերական վերելակների» հայտնագործող 84-ամյա Յուրի Արցուտանովը, որին օրեր առաջ որոնում էին պետերբուրգյան ոստիկանությունն ու կամավորները, իրականում Մոսկվայում էր` մայրաքաղաքային պարբերականներից մեկի հրավերով: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ ՆԳՆ Պետերբուրգի եւ Լենինգրադի երկրամասի հարցերով ԳՎ-ից:

«Հաստատվել է, որ հունիսի 22-ին անհետացած պետերբուրգցին մեկնել է Մոսկվա` մամուլի ներկայացուցիչների հետ շփվելու: Նրա նկատմամբ հակաիրավական գործողություններ չեն կիրառվել»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ 84-ամյա Արցուտանովն անհետացել էր հունիսի 22-ին: Հենց նույն օրը ոստիկանությանն է դիմել նրա որդին` հորը տանը չգտնելով: Տարեց գիտնականը մենակ է բնակվում: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Յուրի Արցուտանովը ունի հիշողության կորուստ եւ, ամենայն հավանականությամբ, նրա հետ նման միջադեպեր տեղի են ունեցել նաեւ անցյալում:

Գործակալության աղբյուրների տվյալներով` Արցուտանովը մեկնել է Մոսկվա` «Նովիե իզվեստիայի» հրավերով: