Հայաստանի ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում գործում է տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը:
Յուրաքանչյուր վարորդ, մինչեւ սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի հաշվառման համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում՝ կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին:
Հիշեցնենք, որ նոր համակարգին զուգահեռ, կայքում շարունակում է գործել «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ» բաժինը, որտեղ վարորդներն իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ միայն որոշումը ստանալուց հետո՝ մուտքագրելով որոշման մեջ նշված անհատական ծածկագիրը՝ PIN cod-ը:




























