Օֆշորի շուրջ ընթանում են քաղաքական սպեկուլյացիաներ, ինչ հեքիաթ ասես որ չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ հայտնի օֆշորային սկանդալի վերաբերյալ բոլոր տեղեկությունները հասանելի են լինելու լրատվամիջոցներին: «Եթե հետաքննող լրագրողները լինեն օբյեկտիվ, կարող են թացը չորից զանազանել»,- ասաց Տ. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ hetq.am-ի հրապարակման համաձայն՝ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը:





























