Հունիսի 27-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթեւեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում, Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայքում, անձրեւաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է միակողմանի:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված հատվածը հրշեջ-փրկարարների եւ ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով: