Իր աշխատանքի իրականացման բոլոր փուլերում «ԱրմենՏել»-ն առաջնորդվելու է հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նշեց «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) նորանշանակ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նա  ներկայացրեց ընկերության դիրքորոշման նոր հայեցակարգը, իր բիզնես տեսլականը, ինչպես նաեւ խոսեց  ընկերության գործունեության եւ հետագա ծրագրերի մասին:

«Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր «ԱրմենՏել» ընկերության պրոֆեսիոնալ թիմը:

Մեր աշխատանքի իրականացման բոլոր փուլերում  մենք առաջնորդվելու են հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ, արդի նորարարական լուծումների եւ ընկերության սոցիալական պատասխանատվության նոր հայեցակարգի ներդրմամբ, ինչպես նաեւ առավելագույն ուշադրության ենք դարձնելու բաժանորդների սպասարկման որակին: Համոզված եմ, որ «Վիմպելկոն» ընկերության միջազգային փորձը, մասնագիտացված աշխատակազմը եւ եվրոպական նոր բիզնես մոդելների կիրառաումը մեզ հնարավորություն կտա գրավել առաջատար դիրք երկրի հեռահաղորդակցության շուկայի բոլոր ոլորտներում»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրենը Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինը ստանձնել է իր պաշտոնական

պարտականությունները սույն թվականի հունիսի 19-ից: