Կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Երկու երկրների առաջնորդները հեռախոսով քննարկել են Սիրիայի իրավիճակը եւ ճգնաժամի կարգավորմանն ուղղված գործողությունների համակարգման պատրաստակամություն հայտնել:
Հաղորդագրության համաձայն՝ Էրդողանն ու Պուտինը տարածաշրջանային, ամենից առաջ՝ Սիրիայի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ կարծիքներ են փոխանակել. «Ճգնաժամի կարգավորմանն ուղղված գործողությունների համակարգման երկկողմ պատրաստակամություն է հայտնվել: Կողմերը պայմանավորվել են պահպանել պարբերական շփումները»:



























