Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուրջյան 10 շենքի մոտ («Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարեւանությամբ) գտնվող բարդու ծառի վրա օձ է նկատվել, որին  որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք: