Մեքսիկայի Օախակա նահանգի հարյուրամյա բնակչուհին տարրական դպրոցն ավարտելու վկայական է ստացել: Փաստաթուղթը հանձնել են հանդիսավոր պայմաններում:
Մանուելա Էրնանդես Վելասկեսը խոստովանել է, որ սովորելն իրեն շատ է դուր եկել, թեեւ որոշ բարդություններ են ծագել: Օրինակ, իր սիրելի առարկան՝ ընթերցանությունը, նրան հեշտ չի տրվել տեսողական խնդիրների պատճառով:
Սովորելու ընթացքում մի քանի անգամ ստիպված է եղել փոխել ակնոցը: Ի դեպ, հարյուրամյա շրջանավարտը այդպիսին միակը չէ, մեքսիկացիների դպրոցում 65 եւ ավելի բարձր տարիքի մոտ յոթ հազար մարդ է սովորում, հայտնում է vesti.ru-ն:
Տարեց կինը պատմել է, որ կրթական հաստատություն այցելել է վաղ մանկությունում: Սակայն ծնողները ստիպված ընդհատել են նրա ուսումը, քանի որ տանը պետք է օգներ: Աշակերտական նստարանին վերադառնալ Վելասկեսին համոզել էին թոռները: Այժմ նա առաջիկայում մտադիր է հաջորդ դասարան փոխադրվել եւ շարունակել դպրոցական ծրագրի յուրացումը:





























