Հունիսի 26-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի 28 կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, իրար են բախվել «ՎԱԶ 2106» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները։ Կա 1 զոհ եւ 2 վիրավոր:
ԼՂՀ կառավարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները մեկնել են դեպքի վայր եւ տուժածներին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի վարորդ, 38-ամյա Ս. Միրզոյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորներ` 24-ամյա Ն. Աբրահամյանը, 29-ամյա Ն. Բաղդասարյանը եւ «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդ, 22-ամյա Ա. Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց:





























