Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից հետո զրպարտության համար գումարային հայցերն ավելի քիչ են բավարարվում: Այս մասին հունիսի 27-ին հայտարարել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի փորձագետ  Գեորգի Խաչատրյանը: Ավարտին մոտեցող այս ծրագիրն իրականացվում է Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի բյուրոյի» տենդերով:

Եթե մինչ այդ որոշումը բավարարվում էր գումարային փոխհատուցման վերաբերյալ հայցերի 30.8 տոկոսը, ապա դրանից հետո` 19.2 տոկոսը: Եթե նախկինում դատարանները դրական որոշումներ չէին կայացնում հանրային արդարացումների կամ լրատվամիջոցներում հերքումների վերաբերյալ, ապա այսօր դրանք կազմում են 3.8 տոկոս: 15-ից 34 տոկոսի է հասել փակված գործերի թիվը: Այնուամենայնիվ,

դրա հետ մեկտեղ, ավելացել է գումարային հայցերի ծավալը, մինչդեռ հայցերի թիվը նվազել է:

2012թ ապրիլի 27-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանվել են վիրավորանքի չափանիշները (մասնավորապես դրանց հրապարակային եւ չարամիտ լինելը):  Չեն բավարվելու այն գումարային հայցերը, որոնք կսպառնան պատասխանողի բարեկեցությանը կամ գոյությանը (եթե խոսքը ընկերության կամ լրատվամիջոցի մասին է):