Հղիության ժամանակ ծխելու վնասակարության մասին շատ է խոսվել: Գիտնականներին հաջողվել է հաստատել ծխելու վնասակարության եւս մեկ հետեւանք: Պարզվել է, որ ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը կարող է հղի կնոջ ապագա  երեխայի մոտ դեռահաս տարիքում լսողության կորստի  հանգեցնել:  Գիտնականները նման եզրահանգման են եկել 12-15 տարեկան հազար երեխաների տվյալներ ուսումնասիրելուց հետո, հաղորդում է Medvesti.ru-ն:

Գիտնականները հայտնաբերել են, որ նրանցից 16%-ը մոր արգանդում գտնվելիս ծխախոտի ծխի ազդեցության են ենթարկվել:  Այդ դեռահասների շրջանում խլությունը երեք անգամ ավելի է նկատվել, քան մյուսների մոտ:  Ծխախոտի ծխի ազդեցությունը լսողության մակարդակը վազեցնում է 3 դեցիբալով, իսկ միակողմանի լսողության կորստի վտանգն աճում է երեք անգամ:  Այդ փորձը չի պարզել լսողության կորստի եւ հղիության  ժամանակ ծխելու միջեւ եղած պատճառահետեւանքային կապը, սակայն, այնուամենայնիվ, գիտնականներին չի զարմացրել ստացված արդյունքը: