47-ամյա Ջուլի Ռեդֆերնը եզակի խանգարում ունի, որի արդյունքում նա անոմալ սուր լսողություն է ձեռք բերել, գրում է The Daily Mail-ը: Կինն անգամ լսում է, թե ինչպես են շարժվում ակնաբյուրեղներն ու աշխատում սիրտը: Բժիշկներն ախտորոշել են SCDS համախտանիշը: Դրա պատճառով կինը յուրաքանչյուր հնչյուն ընկալում է որպես շատ բարձր, իսկ սեփական ձայնը լսում է որպես արձագանք: Նա խուսափում է կոշտ սննդամթերքից, իսկ մարդկանց հետ շփումն իսկական տանջանք է նրա համար, փոխանցում է MedDaily.ru-ն:

Առաջին անգամ համախտանիշը արձանագրվել է 2006-ին: Սկզբում բժիշկները կարծում էին, որ դա, հավանաբար, հոգեկան խանգարում է, սակայն հետո պարզ է դարձել, որ ամեն ինչ իրականում շատ բարդ է:

SCDS համախտանիշն առաջին անգամ բացահայտվել է 1998-ին: Դրան բնորոշ են գլխապտույտ, աղմուկի նկատմամբ բարձր զգայունակություն: Դրա պատճառը քունքի ոսկրի բաց լինելն է: Նորմալ դեպքերում այն փակում եւ պաշտպանում է ներքին ականջը: Ոսկորի բացակայության դեպքում ականջը բախվում է գերշատ վիբրացիաների հետ: