Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ Բաբ Շարկի շրջանում, քրիստոնեական Սուրբ Մարիամի տաճարի շենքում եւ Թալյա Ալ-Ֆուդդա փողոցում գտնվող բարեգործական հիմնադրամի շենքում պայթյուն է որոտացել մահապարտ-ահաբեկիչի կողմից: Պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել, եւս 8-ը վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնել է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը, ահաբեկչի նպատակը եղել է բարեգործական կենտրոնում բուժում ստացողներին սպանելը: Մեծ վնաս է հասցվել հարակից շենքերին, խանութներին եւ այլ օբյեկտների: NEWS.am-ի նախնական տեղեկություններով, քրիստոնեական եկեղեցին հայկական չէ:



























